Ադրբեջանի հերթական վանդալիզմը

Մանրամասներ
արցախ

«Ադրբեջանի հերթական վանդալիզմը։ Ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը վտանգված է»։

Այս մասին գրել է Հայքի մշակույթի օմբուդսմեն կազմակերպությունը՝ կից լուսանկար հրապարակելով, որտեղ ադրբեջանցին Արցախի ու Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկը համարվող «Մենք ենք մեր սարերը» կոթողի վրա տեղադրել է Ադրբեջանի դրոշը։

Ավելի վաղ գրել ենք, որ ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն ազատ ելումուտ են անում Ստեփանակերտում։

Նրանց ավտոմեքենաները նկատվել են ԼՂ մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ։