Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղի բնակիչների գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու համար։
Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևի աշխատակազմը։
Հաղորդագրության մեջ ասվում է․
«Տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը
Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչներին»։
0Comments