Ադրբեջանն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք ստեղծելու համար. Ալիևի օգնական

Մանրամասներ
ադրբեջան հաջիև

Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն ցանկանում է միայն Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային կապեր ստեղծել, ինչը, ըստ նրա, օգուտ կբերի երկու երկրներին և  տարածաշրջանին:

«Ադրբեջանը չունի ռազմական նպատակներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, դա միանգամայն դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։

«Մեր առաջարկը Հայաստանին շատ խաղաղ եղանակով կապի ուղիներ, տրանսպորտային գծեր ստեղծելն է», - ասել է նա՝  Բրյուսելում ՀՀ անվտանգության խորհրդի քրատուղար Արմեն Գրիգորյանի և եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։