Լուրջ հեղինակություն չունեցող գործիչներին շարժման առաջնորդ կարգելը մի կողմից, այդ գործիչների համաձայնվելը մյուս կողմից, հերթական անգամ ի ցույց դրեցին մեր հասարակության կատարյալ սնանկությունը և դատարկությունը:
Ոչ ոք չի ուզում պատասխանատվություն ստանձնել մի հասարակության համար, որը ընտրում է կապիտուլյանտին և չի ընդդիմանում ցեղասպանությանը:
Անդրկուլիսյան խաղերը բերեցին ազգային աղետի, որը ոչ ոք կանգնեցնել չի կարող և այդ անկարողությունը բացատրում են կամ ակնարկում այս կամ այն գեոպոլիտիկ կենտրոնի խաղերով:
Մինչդեռ իրականությունը շատ տխուր է:
Քաղաքական իմպոտենցիան և պարզապես տգիտությունը, սովորական վախկոտությունը այնքան խորն են, որ մնացել ենք հրաշքի հույսին:
Տիգրան Աթանեսյան
0Comments