Bloomberg-ը հրապարակել է ԱՄՆ ամենահարուստ քաղաքների ցուցակը

Առաջին հորիզոնականում հայտնվել է Աթերթոն (Կալիֆորնիա) քաղաքը բնակատեղիի 450,6 հազար դոլար եկամուտով

Bloomberg լրատվականը հրապարակել է ԱՄՆ առավել հարուստ քաղաքների ցուցակը։ Հաշվարկը կատարվել է ըստ տնային տնտեսությունների միջին եկամուտի։

Ընդհանուր հաշվով 2019-ի ցուցակում են հայտնվել 6250 բնակատեղիներ։

Առաջին հորիզոնականում հայտնվել է Աթերթոն (Կալիֆորնիա) քաղաքը բնակատեղիի 450,6 հազար դոլար եկամուտով։ Քաղաքը տեղակայված է ոչ հեռու Facebook-ի գլխավոր գրասենյակից։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Սքարսդեյլ (Նյու Յորք) և Չերի Հիլիս Վիլիջ (Կոլորադո) քաղաքները 417,3 հազար դոլար և 394,2 հազար եկամուտներով։

ցուցակ