Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող մերժումից բացի բան առաջացնել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Փորձ է արվում ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին մտորումները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացություններն առ այն, որ Արևմուտքից ներշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված գործընթացները, սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ են կրում։
Կառավարության ղեկավարը, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությանը միտումնավոր պատրաստում էին Ռուսաստանից շրջվելուն։ Նրանց քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։ Միևնույն ժամանակ մոռացվում է, որ մեր պետությունները մեծ մասամբ համընկնող շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ իրենց նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանը:
Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ։ Մոսկվան մեծամասշտաբ օգնություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով հնարավոր դարձավ կանխել Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր զինադադարի, ապա պարտությունը պակաս ծանր կլիներ: Ի վերջո, ռուս խաղաղապահների անձնուրաց՝ երբեմն սեփական կյանքի գնով գործունեությունը Լեռնային Ղարաբաղում ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը կատարելու իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Փաշինյանը նախընտրեց լռել»,- ասվում է հայտարարությունում:
0Comments