ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք․ Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայաստանը կարող է բաժանվել 3 մասի՝ Թուրքիայի, ՌԴ և Իրանի միջև, այդ ճանապարհի վերջին կետում ենք։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը․

«ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանն ու Եվրոպան շահեցին տարածաշրջանում՝ մեր հաշվին։ Մեզ հիմա սպառնում է 3-ը մեկում՝ մի մասում ռուսական գուբեռնիա, մյուսում՝ թուրքական վիլայեթ, երրորդում՝ իրանական վիլայեթ։

ՌԴ-ն ասում է, որ չի հեռանա Հարավային Կովկասից, Թուրքիան ու Իրանն էլ խոսում են իրենց շահերի ու կարմիր գծերի մասին։ Այս սցենարը մեզ կսպառնա, եթե համակերպվենք պետության դե ֆակտո կորստի հետ։ Հիմա այդ ճանապարհի վերջին կետում ենք»,-նշել է Մելքոնյանը։

Թուրքագետի կարծիքով, սակայն, հնարավոր է ճեղքում ապահովել ու շրջվել անդառնելիության կետից, եթե հեռանան իշխանություններն ու Փաշինյանը։ Մելքոնյանը համոզված է, որ Հայաստանի ինքնիշխանության հիմնական սպառնալիքը գալիս է Երևանից՝ կառավարության շենքից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում․