Կոռնիձորում և Գորիսում կենտրոններ ենք ստեղծել, որտեղ հաշվառվում են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքները։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Տեղափոխվող մեր հայրենակիցների կարիքները գրանցվում են, նրանց կարիքները ֆիքսվում են։ Հիմա նրանց տեղաբաշխում ենք Սյունիքում, Վայոց ձորում, հետագայում ըստ հեռավորության կտեղաբաշխվեն։ Մարդկանց նաև վառելիք են տրամադրում իրենց տեղափոխությունը կազմակերպելու համար» - մանրամասնեց նախարարը։
Հարցին՝ արդյո՞ք Սյունիքը կարմիր գիծ է իշխանությունների համար, Գնել Սանոսյանը դրական պատասխան տվեց, որ, իհարկե, Սյունիքն իրենց համար կարմիրր գիծ է։
0Comments