«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել։
Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։
«Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը», - նշված է Ազգային կեմիտեի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։
Այս ամենի ֆոնին Հանրապետության հրապարակում ոստիկանությունն ուժեր է կուտակում, իսկ մայրաքաղաքի որոշ հատվածներում սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին։
0Comments