«Արտակ Բեգլարյանի միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում… Հերիք չի՞, արա, տեղեկատվական տեռորով զբաղվեք». Տիգրան Քոչարյան

Մանրամասներ
տիգրան քոչարյն

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արտակ Բեգլարյան միջոցով, չգիտեմ՝ ուղղորդված, թե ոչ, ապատեղեկատվություն է տարածվում։

Որոշ լրատվամիջոցներ ու տելեգրամ-ալիքներ վերցրել են թվիթին կցված այլ օգտատերի տեսանյութը, որտեղ խաղաղապահների կապույտ կլոր նշանը փակ է, ու տարածում են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, որ ԲՏՌ-ը ադրբեջանական է և ադրբեջանցիները շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Քյոխին կեղծ սպանեցին, Թաղավարդը կեղծ կոտորեցիք, Ադրբեջանի սպեցնազը ՏաատիՊապի մոտ տեղավորեցիք։

Հերիք չի՞, արա, տեղեկատվական տեռորով զբաղվեք»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով, թե ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։