Ռուս խաղաղապահների մի քանի մեքենաներ Լեռնային Ղարաբաղից մտել են Հայաստան

Մանրամասներ
ռուսաստան

Ռուս խաղաղապահների մի քանի մեքենաներ, այդ թվում՝ խոշոր բեռնատարներ, Լեռնային Ղարաբաղից մտել են Հայաստան:

Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք ուղևորվում են Գորիս, որտեղից հումանիտար բեռներ են տեղափոխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են հարակից տարածքում՝ փորձելով որևէ լուր ստանալ հարազատների մասին: