Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ. Ինչու՞, որովհետև դրանով կինոն դեռ չի ավարտվել...

Դրա համար էլ մարգարիտասիմոնյաններն ասում են գնացեք հրապարակ, որի հիման վրա նորմալ մարդիկ չեն ուզում դառնալ պրոռուսական գործիք
տաթև

Ինձ ապշեցնում է, որ մեր հանրությունը խաբվում է այն կեղծ թեզին, թե Փաշինյանը հակառակվում է Մոսկվային կամ Մոսկվան ցանկանում է հեռացնել Փաշինյանին:

2018 թվականից հետո շատերն ասում էին, որ Մոսկվան հավան չի Փաշինյանին, ուզում է հեռացնել, հենց դրան էլ վերագրում էին 2020 թվականի պատերազմը: Պատերազմի արդյունքներով միայն մեծացավ ՌԴ–ի ազդեցությունը, ԼՂ–ն հայտնվեց աննախադեպ կախվածության մեջ ՌԴ–ից:

Բայց Փաշինյանին «չսիրող» Մոսկվան ակնհայտ աջակցեց Փաշինյանին 2021 թ. ընտրությունների նախօրեին:

Ինչու՞, որովհետև դրանով կինոն դեռ չէր ավարտվել: Հետո Փաշինյանը կեղծ, թվացյալ հակամոսկովյան քայլեր է անում, իբրև կծում է ռուսներին, քննադատում խաղաղապահներին: ՌԴ–ն թույլատրում է նոր հարձակում Արցախի դեմ՝ մեղադրելով Փաշինյանին: Փաշինյանը վերջնական ձեռքերը լվանում է Արցախի թեմայից՝ մեր հայրենակիցներին թողնելով ծանր վիճակում:

Հենց նույն «հակառուս» Փաշինյանը ՄԱԿ–ի ԱԽ նիստից ժամեր առաջ ասում է, որ Արցախում չկա էթնիկ զտման վտանգ՝ դրանով արջի ծառայություն մատուցելով ՌԴ–ին ու իհարկե, նաև Ադրբեջանին ու Թուրքիային:

Արդյունքում, միջազգայիններից որևէ ներգրավվածություն ակնկալելը դառնում է անիրատեսական, քանի որ երկրի ղեկավարն ասում է ամեն ինչ նորմալ է, մի խառնվեք:

Սա էլ հերթական դրվագը Փաշինյանի «արևմտամետության» վերաբերյալ:

Հաջորդ արարը կբեմադրվի Սյունիքի շուրջ, դա Փաշինյանի գալիք տալիքն է: Դրա համար էլ մարգարիտասիմոնյանները, որոնց մեր երկրում տանել չեն կարում, ասում են գնացեք հրապարակ, որի հիման վրա նորմալ մարդիկ չեն ուզում դառնալ պրոռուսական գործիք՝ անգամ Փաշինյանի դեպքում: Ասպարեզ են նետվում այնպիսի դեմքեր, որոնք ընկալվում են որպես պրոռուսական, ուստի մարդիկ չեն ուզի գնալ նրանց հետևից: Արդյունքում, Փաշինյանի մի քիչ էլ կմնա:

Ամբողջը կրկնվում է նույն սցենարով՝ Փաշինյանի կողմից հակառուսական տեքստեր, պատերազմ, կորուստներ զիջում, որի հետևանքով ռուսների ոտքն ավելի է պնդանում մեր երկրում: Երբ էլ մարդիկ ուզում են ուշքի գալ ու հեռացնել Փաշինյանին, իշխանականները գոռում են՝ այ ռուսներին ե՞ք ուզում, դե չէ, իհարկե չէ, չէ՞ որ նրանք մեզ դավաճանել են: Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը:

Տաթևիկ Հայրապետյան