Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ:
Այս մասին RT France-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տեսեք, թե դա ինչի հանգեցրեց, մինչդեռ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները. լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար:
Երբ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հետ կապված կթեքվեն դեպի Արևմուտք։
0Comments