Ադրբեջանում մահացած զինվորի դիակի փոխարեն ծնողները դագաղում ավազով պարկ են հայտնաբերել

Մանրամասներ
6

Ադրբեջանցի Twitter-ի օգտատերը ցնցող տեղեկություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի վերջին ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողի դիակի հետ տեղի ունեցած սարսափելի միջադեպի մասին։

«Բռնապետ Ալիևը հերթական անգամ ծաղրեց Ադրբեջանի ժողովրդին. Աղջաբեդիի բնակիչները ցնցվել են, երբ բացել են դագաղը՝ զոհված զինվորին թաղելու համար։ Զինվորի փոխարեն մարդիկ մի պարկ ավազ են գտել:

Քաղաքի բնակիչները, կատաղած այս դեպքից, վտարել են քաղաքապետին գերեզմանոցից»,- գրում է օգտատերը՝ ենթադրելով, որ մահացած զինվորի մարմինն օգտագործվել է օրգանների համար։