Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում հակաահաբեկչական միջոցառումների, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով հաջող ավարտի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա. ռազմական գործողությունների հետևանքով Արցախում կա 200 զոհ:
Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ (Արցախում) մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին
Մանրամասներ

0Comments