Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան, ինչի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ տարածված հաղորդագրության, ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել Ճանկաթաղ գյուղի տարածքում։ Զինվորականները դիտակետից էին վերադառնում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
0Comments