ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից. զգո՛ն եղեք․ Անդրանիկ Թևանյան

Մանրամասներ
Անդրանիկ Թևանյան

Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Ինձ հասած տեղեկություններով՝ վաղն իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել, և այն 100-200 ձայնի տարբերությունը, որով իրենք պարտվել են և փոքրամասնություն դարձել Երևանի ավագանու կազմում, ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքներն ու այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։

Ես նախ ուզում եմ ևս մեկ անգամ շնորակալություն հայտնել մեր ժողովրդին, նրանց, ովքեր եկան ընտրության և իրենց քվեով ստիպեցին Քաղպայմանագիր կոչված խմբակին դառնալ փոքրամասնություն և իրենց տեղը ցույց տալ մեր քաղաքական դաշտում, ցույց տալ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային վստահությունը։ Ես չեմ մեղադրում նրանց, ովքեր չեն եկել ընտրության, իրենք կարող են տարբեր դրդապատճառներ ու պատճառաբանություններ ունենալ, բայց անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել ընտրությանը, ովեքր չեն մասնակցել, եթե վաղը հանկարծ իրենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այն մեկ մանդատը, որի տարբերությամն իրենք փոքրամասնություն են դարձել, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին, առաջին հերթին նրանց ովքեր չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին», - նշեց Թևանյանը։

Նա կոչ է արել բոլոր քաղաքական ու հասարակական շրջանակներին լինել պատրաստ դուրս գալու փողոց, եթե ՔՊ-ն որոշի վերանայել ընտրության արդյունքները։ Նրա խոսքով՝ իշխանությունն ակնհայտորեն դրան է պատրաստվում, քանի որ տեսել է, որ չեն կարողանում այլ մեթոդով աշխատել։

«Մենք, իհարկե, մեր վստահված անձանց կուղարկենք այդ վերահաշվարկին, բայց ժողովրդին կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել նրանց քվեին, ովքեր դուրս են եկել փողոց և իրենց թեկուզ փոքրիկ, բայց հաղթանակն են տարել այս ընտրությունների ժամանակ», - նշեց նա՝ ընդգծելով, որ այստեղ շատ կարևոր հարց է լուծվում, ուստի հարկավոր է պատրաստ լինել։

Եթե հանկարծ մենք տեղեկություն ստացանք մեր վստահված անձանցից, որ իրենք ընտրատեղամասերում որոշում են կայացնում, որ պետք է վերանայում իրականացնեն, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Զգուշացնում եմ Քաղաքացիական պայմանագրին, հանկարծ չփորձել նման բան անել և այդ լկտիությունը կազմակերպել, որովհետև ամեն ինչ, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է մնալու։ Իրենք իշխանությունը կորցրել են ու կորցնում են։ Մենք հետևողական ենք լինելու այդ հարցում, հանկարծ չփորձեն այդ կեղծ ժողովրդավարական լոզունգների ներքո իրականացնել լկտիագույն կեղծարարությունը, որը պատրաստվում են», - եզրափակեց է Թևանյանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով բոլորին պատրաստ լինել ցանկացած զարգացման։