Ռուսաստանցի մեդիամագնատ, հայկական արմատներ ունեցող Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմում եմ այն, ինչ գիտեմ։
Կրեմլում զարմացած են, որ Փաշինյանը չկարողացավ 50 տոկոսից ավելի հավաքել։ Կրեմլի այն թեւը, որը երկրի ղեկավարությանը համոզում էր, թե Փաշինյանը դեռ շատ ուժեղ է, խայտառակվել է։
Ռուսաստանի անվտանգության ուժերը գոհ են. Փաշինյանի թիմը ցնցված է, շատերը համոզված են, որ Նիկոլն իր խաղն է խաղում անձնական փրկության համար։
Իսկ եթե ինչ-որ բան լինի, նա կփրկի սեփական կաշին ու կթքի թիմի վրա։
Ընտրական հանձնաժողովի նախագահը առավելագույնս կեղծեց, բայց չհամարձակվեց կոպտորեն հաղթանակ տալ Ավինյանին։
Վահագնը իր շրջապատին ասաց, որ չի պատրաստվում հետագայում բանտ նստել․ նա կփախչի Կանադա, բայց ես գնալու տեղ չունեմ։
Ռուս վերլուծաբանները Կրեմլին զեկուցել են, որ ակտիվ մարդկանց առավելագույն թիվը՝ նրանք, ովքեր պատրաստ են Փաշինյանի համար դուրս գալ Երևանի փողոցներ, մեկուկեսից հազարից երկու հազար մարդ է։
Ինչպես պնդում են ռուսական հատուկ ծառայությունները, հայրենասեր հակափաշինյանական ընդդիմությունը պատրաստ է փողոց դուրս բերել ավելի քան 50 հազար մարդու»։
0Comments