Բացահայտվել է ուկրաինական զինված ուժերի կորուստները

Մանրամասներ
ուկրաինա

Պոլտավայի շրջանային զինկոմիսարիատի ղեկավար, փոխգնդապետ Վիտալի Բերեժնոյը հրապարակել է ռուս-ուկրաինական պատերազմի վերջին տարվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերի կորուստների տվյալները։ Թվերը ներկայացվել են Պոլտավայի քաղաքային խորհրդի նիստում և տարածվել ուկրաինական լրատվամիջոցների կողմից։
Ըստ Բերեժնիի՝ 2022 թվականի աշնանը մոբիլիզացված յուրաքանչյուր 100 մարդուց ողջ է մնում 10-20-ը. «...Այս պահի դրությամբ իրենց առաջադրանքները կատարող ռազմական կազմավորումները կարիք ունեն ոչ միայն նյութական աջակցության՝ տրանսպորտային միջոցներով և այլ բաներով։ Դրանք, առաջին հերթին, համալրման կարիք ունեն։ Այն ստորաբաժանումներից, որոնք կազմավորվել են նախորդ տարվա աշնանը՝ և բաղկացած էին մինչև 100 հոգուց, ամեն ստորաբաժանումից 10-20 հոգի է այժմ կատարում իր պարտականությունները»։

Նրա խոսքով՝ մնացած պաշտպանները մահացած են, վիրավոր են, անգործունակ են, չեն կարողանում որոշակի ուղղություններով առաջադրանքներ կատարել։

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայում տեղեկատվությունը պետական ​​գաղտնիք է և գաղտնի է պահվում ռազմական դրության ժամանակ։ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովն իր հերթին ասել է, որ պատերազմում շատ կորուստներ կան, և դա հեշտ չէ ընդունել։