Սնուփ Դոգին բերում ենք, որ իմանան՝ Հայաստանն ապրում է, ծնկի չի եկել. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Սնուփ Դոգ

ՔՊ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում սպասվող համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգից:

Փաշինյանը նշեց քաղաքացիների դժգության մասին, որոնք ասում են, թե ինչու է կառավարությունն այդքան գումար ծախսում մի համերգի կազմակերպման համար:

«Ժողովո՛ւրդ, մենք հաճախ դառը խոստովանություն չենք անում, ասում ենք՝ 3 հազար տարվա ժողովուրդ ենք, 3 հազար տարվա պետություն ենք, իսկ որևէ մեկը վիճակագրություն արե՞լ է՝ Հայաստան բառն աշխարհի բնակչության քանի տոկոսը գիտի: Երբ նման մասշտաբի համերգ է տեղի ունենում, Հայաստանի անունը շրջանառվում է աշխարհում, երիտասարդության շրջանում: Մենք դա անում եք Հայաստան անվան համար, որ որևէ մեկ չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, թե Հայաստանը ծնկի է եկել»,- բացատրեց Փաշինյանը՝ պնդելով, որ Հայաստանն այսօր զարգանում է, Հայաստանը կա և լինելու է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանոմ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը, որի համար Կառավարությունը ծախսելու է շուրջ 2,3 մլրդ դրամ է հատկացրել: