«Մի բան ասեմ` փշոտ չընդունեք. Զոհրաբյան-Փոստանջյան զուգահեռներ տանելն առվազն տեղին չէ»

Մանրամասներ
նաիրա

«Մի բան ասեմ` փշոտ չընդունեք:

Զոհրաբյան-Փոստանջյան զուգահեռներ տանելն առվազն տեղին չէ, որովհետեւ Նաիրա Զոհրաբյանը 2018-ից հետո` որեւէ ընտրացուցակում չի հայտնվել, հինգ տարի շարունակ հնարավոր ու անհնար բոլոր առիթներին համարձակություն է ունեցել ներողություն խնդրել` այն բանի համար, որ իր կուսակցությունից չի թռել ու հանդուրժել է այն որոշումը, որը կայացրել էր իր կուսակցության ղեկավարը 2018-ին:

Էլ չասեմ, որ այս հինգ տարիներին մեծ հանրահավաքներին հարթակում չի կանգնել, այլ իր պայքարով` ապաշխարում է մինչեւ այսօր»: