«Ոչ ՀՀ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մեջ չի». Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

«2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և այդպես շարունակ:

Այդ հայտարարությունն ընդունվել է մի պայմաններում, երբ Ալմաթայի արձանագրությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ռուսաստանի օրենսդրության անբաժանելի մաս է:

Հայաստանի Հանրապետությունը չի հայտարարել, Ռուսաստանի Դաշնությունը չի հայտարարել, Ադրբեջանը չի հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մեջ չի:

Ես հայտարարում եմ, որ այն լիարժեք ուժի նմեջ է»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: