Ագնեսա Խամոյանը ԱԺ-ում հարց հղեց Փաշինյանին. «Հայաստանի ԱԱԾ-ն այստեղ վագներականների է փնտրում, իսկ այսօր Մարիա Զախարովան ասաց, թե մեր իշխանությունները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը կարող է հեղափոխություն կազմակերպել ՀՀ-ում:
Դուք նման մտահոգություններ ունե՞ք:
«Ես ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ գործընկերոջ` ՌԴ նախագահի հայտարարություններին, իսկ Մարիա Զախարովայի հայտարարություններին այդքան էլ ուշադիր չեմ հետևում:
Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը և նա այդ հեղափոխությունն արել է»,- պատասխանեց վարչապետը:
0Comments