Պուտինին կձերբակալե՞ն Հայաստանում․ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտն ամբողջությամբ կվավերացվի

Մանրամասներ
նիկոլ պուտին

Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ամբողջությամբ վավերացնելու հարցում, այս գործընթացը կապված չէ Ռուսաստանի հետ։

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը Հռոմի կանոնադրությունն ուղարկել է խորհրդարան, մենք ունենք քաղաքական որոշում այն ​​ամբողջությամբ վավերացնելու համար, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ կապված է մեր անվտանգության խնդիրների հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալման օրդեր է տրվել։ 

Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ ՀՀ նախագահի կողմից հաստատվելու միջոցով։ 

Ուստի հարց է առաջանում․ եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, պետք է ձերբակալե՞ն, թե՞ կարող են չձերբակալել նրան։