ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ ոչ թե ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություններով:

«Ես պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություներին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան ու ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում «վագներականների» մասին հրապարակումները:

«Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված  հրապարակումներին, ինչքան տեղյակ եմ` նման հրապարակում եղել է տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն ստուգում է հրապարակված տեղեկությունը»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե մտավախություն ունի՞ արդյոք, որ Ռուսաստանը Հայաստանում կարող է հեղափոխություն անել, վարչապետն արձագանքեց` Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդն ու հայ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է:

\