Իսկ արդյո՞ք նրանք, ովքեր կապիտուլյանտին հրապարակավ չեն անվանում դավաճան, իրենք էլ դավաճան չեն:
Այս ազգային խայտառակությանը և աղետին շատ քիչ է մնացել:
Ես մի քանի անգամ կեսկատակ-կեսլուրջ գրել էի, որ սրան հեռացնելուց հետո պարզվելու է, որ էս երկրում նիկոլականը ես էի ու իմ մի քանի ընկերները:
Կապիտուլյանտի և նրա մերձավոր թիմակիցների պատիժը կորոշվի իր ժամանակին, իսկ ես ուզում եմ հիմա հատուկ նշել, որ պատժի են ենթակա բոլոր նրանք, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 09-ից հետո կապիտուլյանտից ստացել են որևէ պաշտոն, որևէ բարիք կամ որևէ աջակցություն, նրանք ոչնչով չեն տարբերվում դավաճանից և ենթակա են առնվազն հրապարակային խայտառակության՝ արգելելով զբաղեցնել որևէ պետական պաշտոն կամ որևէ կերպ եկամուտ ունենալ պետական բյուջեից:
Տիգրան Աթանեսյան
0Comments