Պուտինը ճիշտ չի խոսում. Կազանում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած փաստաթղթից հենց Ալիևը վերջին պահին հետ կանգնեց. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
Սերժ Սարգսյան ալիև

Պուտինը մեղմ ասած ճիշտ չի խոսում։ ՀՀ ղեկավարները բոլոր ժամանակներում էլ համաձայն են եղել տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևին։ Վերջին անգամ Կազանում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած փաստաթղթից հենց Ալիևը վերջին պահին հետ կանգնեց։

Ընդհանրապես "ոչմիթիզականությունը" քաղաքական տեսակետից բացարձակ կեղծ պնդում է։ Մենք երբեք "ոչմիթիզական" ղեկավարներ ու դիրքավորում չենք ունեցել։

Ինչ վերաբերվում է Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Ապա այստեղ Պուտինի հետ համաձայն եմ։ Ռուսների կամ որևէ մեկի նշաձողը չի կարող լինել ՀՀ կառավարության նշաձողից ավելի բարձր։ Մենք ոչ ոքից իրավունք չունենք Հայից ավելի Հայ լինելու պահանջներ դնելու։

Իսկ այն ֆորմալիստները, ովքեր պնդում են թե Ռուսները միջանցքի հանդեպ ունեն ֆորմալ պատասխանատվություն, ցանկանում եմ հիշեցնել միջազգային պայմանագրերի բոլոր ժամանակներում դե-ֆակտո գործող ոսկե կանոնը՝

Միջազգային պայմանագրերը գործում են տվյալ իրողությունների մեջ։ Իրողությունը փոխվեց՝ պայմանագիրը կորցնում է իր ուժը։

Իսկ իրողությունները փոխել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Դավաճանությունը տնից է գալիս։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան