Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. Ռուբլին ևս թանկացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 386.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.32 դրամ (աճել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 483.05 դրամ (աճել է 1.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-383 դրամով, վաճառվում է 388-388.50 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 407-412 դրամով, վաճառվում է 416-421 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.67-3.98 դրամով, վաճառվում է 4.07-4.17 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 412-414 դրամով, վաճառվում է 418 դրամով:

Ռուբլին գնվում է 3.85-3.92 դրամով, վաճառվում է 4.02-4.05 դրամով: