Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի մաս է». Իրանի ԱԳՆ խոսնակ

Մանրամասներ
իրան ագն

Իրանն անփոփոխ և պարզ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է:

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է tasnimnews.com-ը:

«Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում մի քանի անգամ հստակորեն հայտարարվել է և գաղտնի չէ։

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս է, և նրա բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է սահմանվեն հստակ շրջանակում»,- հավելել է նա։

Կրկնելով պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու և լարվածությունից խուսափելու Իրանի կոչը՝ Քանանին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման և խաղաղության ու անվտանգության հասնելու համար կարևոր քայլ է երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: