Աննախադեպ․ Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ տարածաշրջանի ոստիկան. քաղաքագետ

Մանրամասներ
նիկոլ փաշինյան էրդողան

Կատարվում է աննախադեպը, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ' տարածաշրջանի ոստիկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էտիկետի մեջ' նման կերպ խոսում են հակառակորդները։

Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։

Կատարվում է աննախադեպը, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ' տարածաշրջանի ոստիկան։

Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում, բնականաբար, Ալիեւի հետ խորհրդակցելուց հետո։

Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում»։