Փեսան փախել է. Հարսնացուն ստիպված նրա հոր հետ է ամուսնացել

Մանրամասներ
փեսա հարս

Ինդոնեզիայում փեսան փախել է հարսանիքից, որը հարսնացուի ընտանիքի վրա արժեցել էր 25 միլիոն ռուփի (302 հազար ԱՄՆ դոլար)։ Լurer.com-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tribun Sumsel-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ջիկոտամո գյուղում օգոստոսի 29-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Զույգի հարազատները երկար ժամանակ են նախապատրաստվել միջոցառմանը։ Միջոցառման օրը հավաքվել են նշելու, բայց պարզել են, որ փեսացուն փախել է ու չեն կարողանում գտնել։

Քանի որ հարսնացուի ընտանիքը մեծ գումար էր ծախսել տոնակատարության վրա և չէր ցանկանում կորցնել այն, փեսայի հայրը փորձել է շտկել իրավիճակը և համաձայնել է ամուսնանալ աղջկա հետ: Այս կերպ տղամարդը փրկել է իր որդու հարսնացուին այն խայտառակությունից, որին կարող էր բախվել անհաջող տոնակատարության պատճառով։