Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. |
«Երևանի ավագանու ընտրություններն ինչ ասես կարելի է անվանել, բացի իրական քաղաքային իշխանության ընտրություններից:
Պետության կործանման եզրին գտնվող մի երկրում, սա հերթական փող աշխատելու, այն է՝ մեր ազգի մեծամասնության կյանքի իրական նպատակի, դրսևորման ձև է:
Ինչ կարգի «լնգուլավազ» ասես, թե չեն լծվել այդ կյանքի «փափագի» իրականացմանը՝ ամեն մեկը իր չափ փայը վաստակելու համար:
Ցավում եմ, որ «լուրջ» ընդդիմադիրի դերը, իսկ իրականում՝ ամենավատ դերակատարությունը, ստանձնել է առաջին հայացքից խելացի մի մարդ:
Ավելի վատ է, որ կան միամիտներ, որ հավատում են այդ «արմատական ընդդիմություն» լինելու դերակատարությանը:
Բայց չկա ոչ մի գաղտնի բան, որ չի դառնա ակնհայտ: Երբ այդ «արմատական» ընդդիմությանը սատարում են բոլոր տերերի հետույքը համբուրելու առաջնության մշտական մասնակիցները, այն էլ՝ անգամ այդ անփառունակ «մրցարշավում» մշտապես պարտվողները, ապա իրական թատրոնի պատկերը ամբողջանում է՝ իր ողջ «թշվառության և պերճանքի» մեջ»։
Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան
0Comments