Իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել․ պատգամավոր

Մանրամասներ
Տիգրան աբրահամյան

Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերյան առաջին օրերին ադրբեջանական հիմնական ագրեսիան Սոթքի ուղղությամբ էր դրսևորվում, սակայն դա չի խանգարում Ադրբեջանին, որոշակի ակտիվություն մտցնել նաև Նախիջևանի ուղղությունից:

Գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` այդ ակտիվությունը դրսևորվում է միանգամից մի քանի ուղղություններով:

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի` Թուրքիայի հրահրումից մինչև բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակ, ինչը նշանակում է, որ իրադրային փոփոխությունները կարող են տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքների հանգեցնել»: