Նիկոլն ուզի թե ոչ՝ իշխանափոխություն լինելու է. Արտակ Զաքարյան. VIDEO

Մանրամասներ
արտակ զաքարյան

«Իրականում ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը կտրականապես դեմ է, և որևէ կերպ չեն պատկերացնում, չեն ընդունում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։

Սա այն բազային հենքն է, որի հիման վրա պետք է հայտարարել, որ նիկոլիզմը պարտված է»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի դիրքորոշումը։

«Նիկոլը, քաղաքական իշխանությունն այսօր ինչո՞վ է զբաղվում, բացի Արցախը հանձնելուց և ոչինչ չանելուց, սա հենց այն բազան է, որն իշխանափոխությունը լուծում է։

Տեսեք, Արայիկ Հարությունյանը հոգնե՞լ էր Արցախի նախագահ աշխատելուց, իհարկե ոչ, եթե հնարավորություն ունենար, կշարունակեր աշխատել, հատկապես, որ այսօր որևէ մեկին ձեռք չի տալիս նոր ընտրություններ, և այլն։

Բայց սա լուծումն է, Արցախը հասկացավ, որ սա է լուծումը, և նա գնաց։

Նույնն էլ Հայաստանում է լինելու, Նիկոլը ուզի թե չուզի, նիկոլականներն ուզեն թե չուզեն՝ իշխանափոխություն լինելու է»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում