Սերժ Սարգսյանն իր թիմի հետ մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին

Մանրամասներ
սերժ սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

«Սերժ Սարգսյանը իր քաղաքական թիմի և աջակիցների հետ, այո, մասնակցելու է հանրահավաքին»,-ասել է նա: