Խոշոր հրդեհ` Երևանի շենքերից մեկի 8-րդ հարկում

Մանրամասներ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 51 շենքի բնակարաններից մեկում ծուխ և կրակ է նկատվում։

Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի մի քանի մարտական հաշվարկ և ավտոոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։