Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելն ամրագրելու դիմաց կբացի Լաչինի միջանցքը․ Օսկանյան․ Տեսաուղերձ

Մանրամասները՝ տեսանյութում

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է անցկացնելու։

Նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ առանձնացնելով այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են վտանգավոր լինել հայկական կողմի համար․

«Հավատացեք, Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը կմտնի նման առևտրի մեջ։ ԱՄՆ-ն, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա, ՀՀ-ի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա․ սա մեծ հարված կլինի մեզ։ Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որևէ ինքնորոշման․․․ ՀՀ իշխանության մտքով հանկարծ չանցնի՝ նման առևտրի մեջ մտնելու»,- ասել է Օսկանյանը։