Իմ Ներկայությունը

Ուրախ եղեք, որ Ես ձեզ հետ եմ, Ես աշխարհ եկա Այս բանի համար, որ մարդկանց առաջնորդեմ Աստծո մոտ՝ Նրա հետ հոգով խոսելու և առնչվելու համար

 

Փետրվարի 14

 

Դուք չեք գիտակցում, որ մտահոգությունների բեռան տակ կճզմվեիք ուղղակի, եթե չլինեին Ինձ հետ առանձնանալու այս ժամերը, երբ կարողանում եք վերանորոգվել լիովին: Սակայն այդպես էլ դուք չեք կարողանա ըմբռնել Իմ Ներկայության զորացնող ու բժշկող հատկությունը: Այսօրինակ իմացութունը վեր է մարդկային ձեր կարողությունից:

Իմ Ներկայությամբ ապրելը կբուժեր այս խեղճ ու հիվանդ աշխարհը, եթե ամեն օր մի հոգի կամ մի խումբ սպասեր Իմ Ներկայությանը: Այնպես արեք, որ երբեք զանց չառնեք այն ժամանակը, որ հատկացված է Ինձ հետ առանձնանալու համար: Դուք աստիճանաբար Իմ նմանությունը կստանաք՝ ֆիզիկական, իմացական և հոգևոր առումով: Այն մարդիկ, որ կտեսնեն ձեզ կամ առնչություն կունենան ձեզ հետ, ձեզ հետ ունեցած այդ հարաբերությամբ Ինձ կմոտենան և ձեր բարերար ազդեցությունը կամաց-կամաց կտարածվի:

Դուք երկրի մի կետը սուրբ տեղի կվերածեք: Աշխատեք շարունակ գործածել ձեզ ուրիշների օգուտի ու ձեր առաջադիմության համար, որովհետև այդ է այս ժամանակի մեջ ձեզ տրված պարտականությունը: Սակայն լավագույնը, որ ձեր երկուսից մեկը կարող է անել Ինձ համար ու անում է՝ Ինձ հատկացրած առանձնացումի այս ժամերն են: Կարո՞ղ եք հասկանալ այս բանի կարևորությունը:

Գիտե՞ք, որ ձեր յուրաքանչյուր մտածումը, գործունեությունը, աղոթքը, ցանկությունները հավաքվում ու Ինձ են մատուցվում Հիմա, առանձնության այս նվիրական ժամին: Ուրախ եղեք, որ Ես ձեզ հետ եմ: Ես աշխարհ եկա Այս բանի համար, որ մարդկանց առաջնորդեմ Աստծո մոտ՝ Նրա հետ հոգով խոսելու և առնչվելու համար: