Կռունկավարի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ shamshyan.com

Մանրամասներ

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարեւանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է եւ նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ իջեցրել են կռունկավարին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Մարտին Կ.-ն է: