Նիկոլը ոչ միայն լոլիկ ու բադրիջան է աճեցնում․ Հրապարակ

Մանրամասներ

Սովորաբար, երբ նախարարը «պիտանի չի լինում» տեղակալ են նշանակում գործից հասկացող մարդու։ Նման դեպքերում տեղակալը կամ փոխարինողը իրավիճակը շտկում, «շողուլի է բերում»։ Չի թողնում, որ կառույցը ոտուձեռով վերանա, փոշիացվի։

Պաշտպանության նախարարը, հա գրում, ասում են, որ բանակի, պաշտպանության հետ ոչ մի կապ չունի։ Նշանակվել է, որ հեզ ու խոնարհ հարսի նման Նիկոլն ինչ ասի՝ անի։ Նշանակվելուց հետո տեսնում ենք մեր բանակի «հաջողությունները, ձեռքբերումները»։ Նահանջ, նահանջ ու միայն նահանջ։ Հանձնում, հանձնում ու միայն հանձնում։ Ինչ ասում,  «խելոք անում է»։ Հիմա էլ որոշել է, որ ՊՆ տեղակալ նշանակի մեկին, որը մյուսից անտեղյակ լինի։ Մինչև Նիկոլի գալը սովորական բանկային աշխատող է եղել։

Գալուց հետո քաղաքապետի տեղակալ, քաղաքապետ, Նիկոլի խորհրդական, հետո էլ ՊՆ տեղակալ։ Նիկոլն իր առանձնատան այգում ոչ միայն լոլիկ ու բադրիջան է աճեցնում, այլ իր անձնական ջերմոցում կադրանման էակներ է աճեցնում․․․Իր աճեցրած «կադրերը» տեսնելով, արդեն կարելի է կարծիք կազմել իր աճեցրած բանջարեղենի որակի

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»