Դավիթ Տոնոյանն ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ

Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց, թե ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար պետք է պատժվի։ Այս մասին  ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ես այնպես ընկալեցի, որ ինքը ուզում է, ոնց որ թե, բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Այդպես հայտարարեց»,- նկատեց Քոչարյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պետք է հասկանալ, երբ Տոնոյանը հայատարարեց՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», թիկունքն ապահովվա՞ծ էր, թե՝ ոչ։

Ինչ վերաբերում է  քննադատություններին, թե նիստն ավելի շատ շոու էր հիշեցնում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.

«Մեկուսարանում նստած մարդն է դիմում, ի՞նչ շոու։ Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեի՞նք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր, սա բացառիկ հնարավորություն է։ Ամեն ինչը, եթե շոուի «սոուսի» տակ դնես, ոչ մի բանի չես հասնի»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։