Խաչատրյանը այն հայ զինված հանցագործներից է, որը 1991 թվականին հարձակվել էր Մեշալի գյուղի վրա․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակին

Մանրամասներ

Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության՝ Հաջիզադեն նշել է, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը միջազգային հետախուզման է հայտարարվել Խոջալուի Մեշալիի ցեղասպանությանը մասնակցելու համար։

Ըստ Հաջիզադեի՝ հետաքննությունը պարզել է, որ Խաչատուրյանը այն հայ զինված հանցագործներից է, ով 1991 թվականին հարձակվել էր Մեշալի գյուղի վրա, սպանել 25 ադրբեջանցի, վիրավորել 14-ին և 358 ադրբեջանցու արտաքսել հայրենի հողերից։

Խաչատրյանի դուստրը հերքել է այս մեղադրանքները։