«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Մանրամասներ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Վոլգոգրադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել 49-ամյա Արտակ Մ.-ին, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: