Ինչո՞ւ են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել․ Ստեփան Դանիելյան

Մանրամասներ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինձ երեք հարց է հետաքրքրում.

- Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ո՞վ էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։

- Արդյոք ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։

- Ինչո՞ւ են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել»։