Hyundai-ն հրապարակել է նոր սերնդի Santa Fe քրոսովերի առաջին նկարները

Մանրամասներ

Hyundai կորեական ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Santa Fe քրոսովերի պաշտոնական նկարները, որը ներկայացվելու է օգոստոսի 10-ին, տեղեկացրել է autoreview.ru-ն։

Տեխնիկական մանրամասներ եւ թվեր չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ անիվների բազան ավելացվել է, իսկ առջեւի քիվերն ավելի կարճ են, քան նախորդ մոդելինը։ Նոր սերնդի ավտոմեքենան կունենա ավելի լայն սրահ եւ բեռնախցիկ։ Երկրորդ եւ երրորդ շարքերի նստելատեղերը ծալովի են՝ հարթ հատակ ձեւավորելով։ Առջեւի վահանակին տեղադրված է ուղղանկյուն մոդուլ երկու էկրաններով (12,3-ական դյույմ յուրաքանչյուրը)։

Ղեկն ունի առանձին հատված տրանսմիսիայի կառավարման համար, իսկ կենտրոնական մասում տեղադրված են երկու հարթակներ սմարթֆոնների անլար լիցքավորման համար։

Մեքենան կունենա նոր բենզինե մթնոլորտային շարժիչ՝ 2,5 ձիաուժ ծավալով, փոխանցումն՝ առաջնային։ Մնացած տեղեկությունները կհրապարակվեն մոդելի շնորհանդեսի ժամանակ։

1

1

1

1