Արտակարգ դեպք Երևանում. էլիտար շենքերից մեկից հրշեջները տարհանում են բնակիչներին

Մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ  դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Տեղում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, մի քանի քաղաքացիների հետ, շենքից տարհանել են բնակիչներին, որպեսզի հրշեջները աշխատեն:

Այս պահին հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ, պարզելու համար, թե որտեղ է կրակը և որտեղից է ծուխը դուրս գալիս:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: