Վրաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Մանրամասներ

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իլյա Դարչիաշվիլին կմասնակցի ՆԱՏՕ-ի հանդիպմանը՝ արտգործնախարարների մակարդակով։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։

Գագաթնաժողովը կհաստատի դաշինքի անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։