Վատ ծրագիր ներկայացնելու համար մունաթ մի եկեք ընդդիմության վրա. Սամսոնյանը՝ Փաշինյանին

Դուք նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ այստեղ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չէ ձեզ համար

Վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը մեղավոր չէ: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հարցերից տպավորություն է ստացել, որ նրանք վախենում եք, որ կառավարության ծրագիրը կիրականանա, Սամսոնյանն ասաց. «Մի մանիպուլացրեք: Դուք այստեղ փորձում ենք մեզ համոզել, որ հարգելի ընդդիմություն, ցանկացած շարժի դեպքում լավ կլինի, որ ծափ տաք հաջողության համար: Իսկ մենք ձեզ ասում ենք, որ ցանկացած շարժ ցուցաբերում էր նաեւ հաջորդ իշխանությունը: Բայց ձեր քաղաքական կամքը, ձեր հռչակած տնտեսական հեղափոխության սկզբունքները ձեզ պարտադրում են անել ավելին, գնահատել հստակ ձեր հնարավորությունները, ինչն ինչպես հասկանում եմ, դուք չեք կարողացել անել: Վատ ծրագիր ներկայացնելու համար ընդդիմությունը մեղավոր չէ: Խնդրում եմ մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետեւ դուք, պարոն վարչապետ, դուք նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ այստեղ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չէ ձեզ համար: