«Հայաստանն անում էր 3 քայլ, ու Ադրբեջանը հավերժականորեն փախնում էր պատմության գիրկը». Բագրատյան

Մանրամասներ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պարտվեց պատերազմում՝ թեպետ կարող էր հաղթել.

«Հայաստանն անում էր 3 քայլ, ու Ադրբեջանը հավերժականորեն փախնում էր պատմության գիրկը. լուծում էր Սարսանգի հարցը, Մարտակերտի ռազմաճակատը վերացնում էր, երկրորդ, «Տոչկա-Ու»-երով հարվածում էր Բաքու-Ջեյհան նավթամուղին, երրորդ, միջուկային թափոնները շաղ էր տալիս հարավային ռազմաճակատում: Էլ չեմ խոսում այն մասին, որ էդքան «Իսկանդեր» ունեինք, որ, ոնց որ դիտմամբ, չօգտագործեինք»:

Բագրատյանի խոսքով՝ Բաքու-Ջեյհան նավթամուղին հարվածելու վերաբերյալ ՀՀ նախագահը հարցազրույց էր տվել ու ասել, որ մենք բարբարոս չենք.

Նրանք հարձակվել, մորթում են մեզ, սա ասում է՝ մենք բարբարոս չենք»: