Հայաստանի շուրջն ընթանում է Շիա և Սյունի իսլամական աշխարհների պայքար, սակայն մեզ թվում է, որ մեզ համար Արևմուտքն ու Արևելքն է պայքարում

Մանրամասներ

Հայաստանի շուրջը ընթանում է Շիա եւ Սյունի իսլամական աշխարհների պայքար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Երբ խեցգետինների թույլ կրակի վրա եփում են, նրանք չեն ընկալում, որ իրենց եփում են, չեն մտածում նաեւ, թե կաթսայից դուրս ինչ է կատարվում։

Մոտավորապես նույնը կատարվում է մեզ հետ։

Իսկ ինչ է կատարվում մեզ հետ, ինչ է կատարվում Հայաստանի շուրջը։

Հայաստանի շուրջը ընթանում է Շիա եւ Սյունի իսլամական աշխարհների պայքար։ Մենք հենց այդ պայքարի կիզակետերից մեկում են, սակայն մեզ թվում է, որ մեզ համար Արեւմուտքն ու Արեւելքն է պայքարում»,- գրել է նա։